HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը Լոնդոնում

Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից օրերս կազմակերպվեց Ռուբեն Գալիչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել էր երեք հայկական մշակութային կազմակերպությունների՝ «Թեքեյան» մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Սերնդի մշակութային միության աջակցությամբ։

Շնորհանդեսը բացեց Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, ով անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը, մասնավորապես՝ այդ երկրի իշխանությունների ցուցումով իրականացվող տարածաշրջանի պատմությունն աղավաղված մատուցելու քաղաքականությանը։

Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter