HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է գյուղատնտնեսական աշխատանքների ընթացքը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են հանրապետությունում կատարված աշնանացան և գարնանացան աշխատանքները, վեր հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման համար հետագա անելիքները:

Խորհրդակցությանը ամփոփ տեղեկատվությամբ հանդես է եկել գյուղնախարար Ա. Խաչատրյանը: Շրջաններում տիրող իրավիճակն են ներկայացրել շրջանների գյուղբաժինների պատասխանատուները: Նրանք վարչապետին զեկուցել են  կատարված աշխատանքների և ծագած խնդիրների մասին:

Կառավարության ղեկավարի գնահատմամբ` իրականացված աշխատանքներում կա առաջընթաց, սակայն իրավիճակը չի կարելի բավարար համարել: Կառավարության ղեկավարը խորհուրդ տվեց չշտապել գարնանացան ցանքսի հարցում, քանի եղանակները թույլատրում են: Նա հորդորեց  ուշադրություն դարձնել որակին, աշխատանքները կատարել ըստ ագրոկանոնների,  անպայման իրականացնել ցանքաշրջանառություն` օգտագործելով անհրաժեշտ պարարտանյութեր և թունաքիմիկատներ, զուգահեռաբար` ուշադրություն դարձնել անասնապահության և մեղվաբուծության զարգացմանը:

Արա Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարեց «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հետ ճշգրտել սերմացուների առկա դեֆիցիտի չափը` հետագայում այն կարգավորելու առաջարկով: Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև գույքագրել երաշտի կորուստները և տվյալները զեկուցել գործադիր մարմնին: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter