HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ Արցախում

ԼՂՀ կառավարությունը հայտնում է, որ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Վազգեն Միքայելյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ է նշանակվել Կոմիտաս Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Ա. Հարությունյանի  մյուս որոշմամբ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter