HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարկային ստուգումներ` Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ձեռնարկություններում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի, արդեն մի քանի օր է` հարկային ստուգումներ են ընթանում:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «ենթադրում է, որ դրանք ընթացիկ ստուգումներ են», եւ որեւէ տարօրինակ բան չի տեսնում` մանավանդ, որ մտահոգվելու որեւէ պատճառ չկա:

««Մուլտի Գրուպի» կազմում գտնվող ձեռնարկությունները կատարելապես են իրենց հարկային պարտավորությունները կատարում: Ես հակված չեմ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Թե այս հարկային ստուգումները որքանով են «ապաքաղաքական», ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter