HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել «Թուխմանուկ» ոսկու հանքի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Թուխմանուկի» ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները:

Նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվող մասնագիտական լսումների ընթացքում «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը ներկայացրել է այն փաստաթղթերի փաթեթը, որով նախատեսվում է հանքի պոչամբարի շահագործումը: Մասնագիտական լսման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, դիտողություններն ու մասնագիտական կարծիքները պոչամբարի շահագործման շուրջ: Նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:

Ավարտին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնագիտական քննարկմանը մասնակցելու և մասնագիտական կարծիքներ հայտնելու համար և նշել, որ գոհ է հանրային լսման ընթացքից:

Մասնագիտական լսումներին մասնավորապես մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը, Բնապահապանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը,  «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների ԻՏ փորձագետ Նատալիա Մանուկյանը,  Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նաիրա Մանդալյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ  Գրետա Գաբրիելյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Չաքրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter