HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանն ընդունել է Ավստրիայի Զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացած միջազգային գիտաժողովին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայկական զարգացման մի շարք գործակալությունների, Հայաստանի ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին նաև Ավստրիայի Զարգացման գործակալության, ՔԱՐԴ հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ։ Գիտաժողովը նվիրված էր Ավստրիայի Զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման հնարավորություններին։

Երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց խորհրդաժողովի մասնակիցներ՝ Ավստրիայի զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գյունտեր Զիմմերին, նշված գործակալության Հարավային Կովկասի գործերի համակարգող Յոհան Բինդերին. Աղքատության նվազեցման և գյուղի զարգացման փորձագետ Մարիա Ռաբիչին։

Շնորհակալություն հայտնելով ավստրիական կողմին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին օժանդակելու համար` նախարարը համառոտակի ներկայացրեց համագործակցության սպասելիքներ պարունակող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք արոտավայրերի արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, անասնաբուծական ժամանակակից համալիրների ու կենտրոնների հիմնումն են։ 

Կողմերն անդրադարձան նաև գյուղատնտեսության համատարած հաշվառման և օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտնեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter