HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորների որդիները` ավագանու ցուցակում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանի որդին` «Արաբկիր» բժշկական համալիր «Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն, «ՀՀ Ռադիոսպորտի Ֆեդերացիա» ՀԿ նախագահ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ խորհրդի անդամ Արման Բաբլոյանը Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում է ՀՀԿ ցուցակի 68-րդ տեղը:

Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ ավագանու թեկնածուն ունի 96.1 քմ մակերեսով բնակարան, 18 քմ ավտոտնակ եւ հողատարածք Երեւան քաղաքում, ինչպես նաեւ մոտ 2 հա հողատարածք` Գեղարքունիքի մարզում:

Արման Բաբլոյանը, ըստ հայտարարագրի, ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ թանկարժեք գույք:

Նրա եկամուտները գոյացել են «Արաբկիր» բժշկական համալիրից ստացած 6 մլն 297 հազար դրամ աշխատավարձից, «Գարանտ-Ինշուրանս» ԱՓԲԸ-ից ստացած աշխատավարձից` 989 հազար դրամ եւ նույն ընկերությունից շահաբաժնից` 421 հազար դրամ:

Ապրիլի 3-ի դրությամբ Արման Բաբլոյանն ունեցել է 53 մլն 861 հազար դրամ եւ 39 հազար 803 դոլար:

Նշենք, որ ավագանու թեկնածուին է պատկանում «Գարանտ-Ինշուրանս» ԱՓԲԸ-ի բաժնետոմսերի 0.47 տոկոսը:

Արամ Աղաբաբյանը ՀՀԿ ցուցակի 55-րդ համարն է: Նա ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի որդին է:

Արամը ներկայումս զբաղեցնում է  «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի  առաջին փոխտնօրենի պաշտոնը:

Ավագանու այս թեկնածուն որեւէ անշարժ գույք չունի եւ հայտարարագրել է 2008 թ. արտադրության «Վոլցվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենա:

Ապրիլի 4-ի դրությամբ Արամ Աղաբաբյանը դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա տարվա եկամուտը կազմում է «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը` 4 մլն 368 հազար դրամ:

Իհարկե, այս թեկնածուի ներկայացրած եկամուտների «համեստ» լինելը կասկածելի է` նկատի ունենալով նրա պատգամավոր հոր կարողությունը:

Պատկերացում կազմելու համար նշենք, որ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2011 թ. ունեցել է 200 մլն դրամ, նույն տարում ձեռք է բերել երկու ավտոմեքենա` 22 մլն դրամ արժողության «Մերսեդես G55 AMG» եւ 20 մլն դրամ արժողության` «Ռենջ Ռովեր սպորտ»: Իսկ նրա մեկ տարվա եկամուտը կազմել է 829 միլիոն 71 հազար դրամ:

Լուսանկարում՝ ձախից Աշոտ Աղաբաբյանը եւ Արա Բաբլոյանը

Մեկնաբանություններ (2)

Samo
VALO...ՄԻԱՄԻՏ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ԵՍ ԱՆՈՒՄ,,,ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱԴԻՑԻԱՆԵՐԸ,,,ԹԱԼԱՆԸ ԵՎ ՉՀՆԱԶԱՆԴՎՈՂՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՋԱՐԴԵԼԸ
Valo
Պատգամավորների որդիները` ավագանու ցուցակում, որ ի՞նչ անեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter