HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանն ընդունեց ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարին

Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Ա. Գեւորգյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իրանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացմանը: Երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ,  ընդլայնվում եւ զարգանում է առեւտրատնտեսական համագործակցությունը,  խոշոր ծրագրեր են իրականացվում տնտեսական ոլորտում: «Բայց կարծում եմ, երկրների հարաբերություններում բարեկամությունը բնորոշող ամենակարեւոր բաղադրիչը հումանիտար համագործակցությունն է. մշակութային փոխգործակցությունը բոլորովին այլ որակ է հաղորդում հարաբերություններին»,-նշեց Ա. Գեւորգյանը:

Նա ողջունեց այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ  մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության միջեւ 2013-2016 թթ. մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրումը` նկատելով, որ  ոլորտում համագործակացությանն առավել համակարգված բնույթ է  հաղորդվում: Ա. Գեւորգյանը  վստահություն հայտնեց, որ ծրագրով նախատեսված միջոցառումները նոր լիցք կհաղորդեն մշակույթի  եւ արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցությանը` այդ համատեքստում դրական համարելով նաեւ ոլորտի պատասխանատուների փոխայցելությունները: 

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի խոսքով` առկա է փոխգործակցության մեծ ներուժ, երկու բարեկամ եւ հարեւան երկրները, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն եւ համագործակցության մեծ փորձ, կարող են շատ ավելի լայն գործակցություն հաստատել: 

Ստորագրված փաստաթուղթը, ըստ նրա, համապատասխան դաշտ է ստեղծում մշակութային ծրագրերի իրագործման համար, եւ տարբեր միջոցառումների անցկացումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մեծացմանը, շփումների ակտիվացմանը: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանություններ (1)

Ashot
Ժողովուրդ ջան վստահ եմ,որ հոգնել եք հեռուստատեսությունից մեզ մատուցվող աղբից իմ սիրելի էջի հարգելի ադմիններ http://armculture.blogspot.com/ սա իմ պատրաստած կայքն է,որտեղ դուք կգտնեք Մշակութային հավերժ արժեքներ…. Բանաստեղծություններ,որոնք չեք գտնի ոչ մի այլ կայքից,բարձրաճաշակ երաժշտություն և պատմական հետաքրքիր դեպքեր.խնդրում եմ չջնջել այս քոմմենթը,որպես գովազդ,որպես շնորհակալություն ես նույնիսկ պատրաստ եմ իմ բլոգում ձեզ շնորհակալություն մաղթող գրառում գրել…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter