Հայկական քոչարին` Սանկտ-Պետերբուրգում
Հունիսի 29-ին ռուսահայոց թեմի «Հայասա» պարային խումբը ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգի հեղինակավոր դահլիճներից մեկում: Համերգին ներկա էին հովվապետական այցով Սանկտ-Պետերբուրգում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը, նրան ուղեկցող պատվիարկության անդամները, ռուսահայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր ու ռուսներ:
«Հայասա» պարային խմբի ազգային ոգեշունչ ելույթներով վարակված` հանդիսատեսը ևս պարում էր: Ծափողջյուններով թնդում էր դահլիճը, ինչպես թնդում էր բեմը, երբ պարում էին երիտասարդները հայոց ավանդական քոչարին:
Համերգին ելույթ ունեցավ նաև Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցու Հայորդյաց տան «Նաիրի» պարային խումբը:
Այս համերգով եզրափակվեցին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ընթանոuմ էին տարեսկզբից ի վեր:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել