HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ջրի բերած, իշխանությունների տարած

Մարզերից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս տարի որոշել են սելավների ինքնահոս ջրերի համար գյուղացիներից գումարներ գանձել: Նախկինում գյուղացիներն այդ ջրերն օգտագործում էին անվճար:

«ՉԻ» - Չի կարելի միանշանակ պնդել, թե այս նորամուծության հեղինակը Հայաստանի իշխանություններ են: Եթե հիշում եք, «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում նույնպես իշխանությունները անձրևի համար հարկ են սահմանում, ընդ որում՝ հորդառատ անձրևի համար առանձին, սովորական անձրևի համար՝ առանձին, և այլն:

Հարց է ծագում. ինչո՞ւ նույնը չանել նաև Հայաստանում: Ճիշտ է՝ մեզանում դա ավելի մեղմ է արվում. անձրևի կաթիլներն օդում օգտագործելը ձրի է, բայց հենց որ թափվեց գետնին և սկսեց հոսել, արդեն վճարովի է:

Ի դեպ, լավ է, որ Հայաստանի իշխանությունները «Չիպոլինոյի արկածներն» ուշադիր չեն կարդացել: Այնտեղ նաև օդի հարկ էր սահմանվել: Ընդ որում, սինյոր Պոմիդորը բողոքում էր, որ օդի հարկը բարձրացնելուց հետո ժողովուրդը չարամտորեն սկսել է ավելի քիչ շնչել: Բայց Հայաստանում այդպիսի պրոբլեմ հաստատ չէր լինի: Մեր հարկայինը ձևը կգտներ: Այնպես որ, հարկային բարեփոխումները կարող են շարունակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter