HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն բնակարաններ է գնում իր նախկին փոխտնօրենին պատկանող ընկերությունից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության վարչությունն իր աշխատակիցների համար 2013թ. ընթացքում ձեռք է բերել 5 բնակարան՝ ընդհանուր 96 մլն դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր բնակարանները ձեռք են բերվել «Միկմետալ» ՓԲԸ-ից:

Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Միկմետալ»-ի իրական սեփականատերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն է իր ընտանիքով:

Ու հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն որոշել է բնակարանները գնել իր նախկին փոխտնօրենին պատկանող ընկերությունից: Այստեղ են ասել, որ ԱԱԾ-ականը նախկին չի լինում: Ի դեպ, Գրիշա Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter