HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը՝ թրքախոս հայերի մասին (տեսաբլոգ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է թրքախոս հայերի մասին: Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիան:

Մեկնաբանություններ (1)

Հայ
Սանվել ջան, կատարած աշխատանքդ գնահատում եմ և կարծիքներիդ հետ համամիտ եմ, սակայն հարցը պետք չէ այդքան բարդացնել ու զգացմունքային դաշտ տեղափոխել։ Ուժեղի և թույլի հարց է։ Այսքան պարզ է ու միաժամանակ շատ բարդ։ Ուժեղ ասելով ի նկատի ունեմ, տնտեսությամբ, ֆինանսով, մշակույթով, բարոյական արժեքներով։ Եթե ուժեղ լինենք կամավոր, սիրով և ուրախությամբ ոչ միայն թրքախոս, քրդախոս կամ օտարախոս հայը հայությանը կդառնա, այլև նույնիսկ օտարը։ Օրինակ` Եվրոպայում շատ - շատ ազգեր ներգաղթելով կամավոր ու սիրով հրաժարվում են իրենց ազգությունից, նույնիսկ կրոնից դառնալով գերմանացի, ֆրանսիացի, շվեդ և այլն։ Պարզ է, որ շարժիչ և գայթակղիչ ուժը հզոր տնտեսությունը, մշակույթն են ու կյանքի բարեկեցիկ պայմանները։ Թող ոչոք գլխիս լոլո չկարդա։ Բոլոր մարդկանց հիմնական պահանջներն նույնն են։ Գրեթե բոլորը ցանկանում են, առողջ լինել, բարեկեցիկ ապրել, սիրել սիրվել, մարդավայել պայմաններում ապրել, աշխատել ու ստեղծագործել։ Բացառություններ կան, սակայն բացառությունը հաստատում է համատարած երևույթը։ Հեց թեկուզ մեր արտագաղթած հայախոս հայրենակիցներից շատերը, Հայաստանում ծնված, մեծացած, կրթված ու դաստիարակված հայերը և իրենց ապագա սերունդները կամավոր, ուրախությամբ, սիրով մեծ արագությամբ օտարանում են մոռանալով և լեզու, և մշակույթ, և նիստ ու կաց։ Խոսքն ինչի մասին է, այ իմ հայրենասեր եղբայր։ Բավական է մեզ խաբելով ապրենք։ Այս է օրենքը, թույլը ձուլվում, վերանում, փոշիանում է, տեղը զիճելով ավելի կենսունակ և ուժողին։ Այստեղ են ասել ուժեղի ծնողներն ու բարեկամները շաաատ են, թույլին, որբուկին ո՜չ ծնող կա, ո՜չ էլ բարեկամ։ Իհարկե նոր բաներ չեմ գրում, բայց ......։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter