Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ
Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում թշնամու ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել