Ոստիկանության զորքերը մարզումներ են անցկացրել՝ ատոմակայանի պահպանության թեմայով
Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին ոստիկանության զորքերում անցկացվեցին շտաբային մարզումներ՝ «Հատուկ նշանակության օբյեկտի (ՀԱԷԿ-ի) պահպանության և պաշտպանության կազմակերպումը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերից» թեմայով:
Հայաստանի էներգաարդյունաբերական խոշորագույն համալիրի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնում են ոստիկանության զորքերը:
Շտաբային մարզումներին ընդգրկված էին ոստիկանության զորքերի 1043 զորամասը՝ ամբողջ կազմով, 1031 զորամասի հրամանատարական կազմը և պլանով նախատեսված գործողություններին մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի օպերատիվ խումբը:
Մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև, անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը, և ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել