HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուրանոցից կատարված 2 միլիոնի գողությունը բացահայտվել է. Գվինեայի քաղաքացին ձերբակալված է

Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին՝ ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը խաչով՝ պատճառելով 2 միլիոն դրամի նյութական վնաս:

Ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ալֆա Սունունուին:

Գողոնն առգրավված է: Ոստիկանությունը հայտնում է, որ Ա. Սունունուն ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter