Քաղաքապետը չինական ընկերության ղեկավարի հետ քննարկել է փոխգործակության հնարավոր ուղղությունները
Զբոսաշրջության զարգացման, ոլորտում ավիացիոն ընկերությունների ներգրավման, ինչպես նաև մայրաքաղաքում ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` չինական SINOM ընկերության նախագահ Անդի Ժանգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, Անդի Ժանգն առանձնացրել է ընկերության Հայաստանի հետ կապված ծրագրերը:
Կարեն Կարապետյանը, գնահատելով հայ–չինական հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է փոխշահավետ գործակցության Երևանի պատրաստակամությունը:
Ներկայացնելով մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես զբոսաշրջության բնագավառում Երևանի հետաքրքրությունները:
SINOM ընկերության նախագահն իր հերթին հավաստել է փոխշահավետ գործակցության չինական կողմի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել