HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մամիկոնյան փողոցում կա փորձաքննություն չանցած, թեքված ու վտանգավոր կռունկ

Ապրիլի 19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/6 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թ.-ից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է և վտանգավոր է:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:

«Ըստ «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության փորձագետի՝ նշված կռունկը «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված չէ և փորձաքննություն չի անցել»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter