HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոցքում 4-րդ աստիճանի վթարային շենքի պատ է փլուզվել. 9 մարդ տարհանվել է

Ապրիլի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատը փլվել է: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող չորսհարկանի շենքի 1-ին մուտքի աստիճանավանդակին հարող պատը՝ մոտ 5 քմ:

Հրշեջ-փրկարարները շենքից տարահանել են 9 բնակչի (4 ընտանիք): Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետը: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter