HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Վայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր

Այսօր՝ ժամը 16.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:

Ըստ բժիշկների՝ Ն.Ազարյանի և Ժ.Առուստամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Բ.Առուստամյանինը՝ ծանր:

Մեկնաբանություններ (2)

yerkraci
Aha yev apahov Hayastani apahov chanaparhnery, yev der inchqan korustner kunenanq anteri, iroq cavali e.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ճան.երթևեկությունում մի բան ՍԱՐՍԱՓԵԼԻ կերպով ՍԽԱԼ է. ազգը/հայ տղամարդու տեսակը այսօր սրբվում-վերանում է է Հայաստանի ճանապարհներին (և բանակում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter