HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ «մեղադրանքը» հոգեվարք է ապրում

2012 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը, բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում» և «դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ»:

Իմ նախորդ հոդվածներից մեկում («Նախաքննության աճպարարությունները») ասվել է, որ իրավական համակարգի կայացման առաջին «քարը» դնում է նախաքննության մարմինը, և այս մարմինն աճպարարության ամեն մի հնարքի դիմում է, որպեսզի «քարը» միայն իրեն հարմար տեղում դնի, և աճպարարին բնորոշ ճարպկությամբ կարողանում է այն մի ձեռքից մյուսը փոխանցել այնքան, մինչև վերջինս իր մատնանշած նշաձողին հասնի:

Հավելեմ նաև, եթե նշաձողը շատ հեռու է` նախաքննության մարմինների երևակայության շրջանակներից դուրս, և «մեղադրանքը» հոգեվարք է ապրում, ունեն մեկ այլ տարբերակ. դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես գալ դատարանում և փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Այստեղ կստանան այն, ինչ ուզում են. բնավ կարևոր չէ, թե ստացած եզրակացությունը գիտականորեն հիմնավորված կլինի, թե ոչ: Կարևոր չեն նաև փորձագետի մասնագիտական գիտելիքները: Կարևորը միայն իրենց ձեռնտու փորձագիտական եզրակացություն ստանալն է, որը կպարտակի նախաքննության մարմնի կողմից թույլ տրված սխալները, և գործն իրենց ցանկալի ուղղությամբ կընթանա, այսինքն` անմեղին կպատժեն, մեղավորին կթողնեն ազատության վայելքի հորձանուտներում: Սա է մեր ձեռքբերումը: Ճիշտ է ասել բանաստեղծը. «Դե՜բերա՛ն բերոր չթքի, և քարե սիրտ, որ չճաքի»:

Հիվանդ զինվորն այսօր կարող է հայտնվել բանակում,  և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Դեպքերը շատ-շատ են: Ցավոք, կան այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են ոչ միայն տվյալ զինծառայողի համար ճակատագրական դառնալ, այլ նաև մյուսների: Խոսքս հոգեկան խնդիրներ ունեցող զինծառայողների  մասին է, որոնք անասելի դժբախտությունների պատճառ կարող են դառնալ:

Զորակոչն ապահովելու համար ռազմաբժշկական հանձնաժողովները կույր և խուլ են ձևանում, և որպես հետևանք` ունենում ենք նաև խեղված ճակատագրերով համալրված բանակ… Ես որոշել էի չանդրադառնալ այն գործերին, որոնց որպես փաստաբան եմ ներգրավվել: Սակայն տեսնել, թե ինչ է կատարվում բանակում և չգրել այդ մասին, կարծում եմ,  անտարբեր կամ վախկոտ մարդուն է բնորոշ, որը կարող է ձեռքը թափ տալ և իր ճանապարհը շարունակել` ասելով` ինձ ինչ:

N զորամասում ինքնասպանություն կատարած մի զինվորի գործի քննությամբ 6 զինվոր և մեկ սպա հայտնվել են մեղադրյալի աթոռին: Զինվորները, որոնք մասնակցել են ծեծին, դատապարտվել են ազատազրկման և կրում են դատավճռով սահմանված պատիժը, իսկ նորանշանակ լեյտենանտի` Ռ.Մ.-ի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանը կայացրել է 7 տարվա ազատազրկման դատավճիռ:

Շուրջ 1,5 տարի (մեկ  տարի էլ նախաքննությունը) տևող դատաքննությունը ասես չէր էլ եղել, որովհետև նույն մեղադրական եզրակացությունը  փոքր-ինչ վերաձևումով դարձավ դատավճիռ: Մինչդեռ դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ ինքնասպանն ունեցել է 7 «գ» հիվանդություն (կարճատև հոգեկան բռնկում): Ինքնասպանության նախօրեին զինվորները ծեծել են նրան: Վերջինս, հոգեկան բարդ իրավիճակում հայտնվելով, փորձել է փախչել` շարունակ կրկնելով, որ այդտեղից պետք է գնա, չի ուզում այդտեղ (N զորամասում) մնալ:

Ռ. Մ.-ին առաջին ատյանի դատարանը պատիժ է սահմանել 7 տարվա ազատազրկում, իսկ վերաքննիչ դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտը թողել է  անփոփոխ. այն պարագայում,  երբ Ռ. Մ.-ն այդ պահին չի էլ եղել զորամասում. ոչ ծեծել է զինվորին, ոչ նվաստացրել: Ռ. Մ.-ն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և միաժամանակ բուժկետի թույլտվություն, որ ոտքը ապաքինվի` նոր անցնի ծառայության (ի դեպ, ոտքն ապաքինվել է երեք ամիս անց):  Այս ամենին տեղյակ հրամանատարը հաշվի չի առել այդ հանգամանքը և կարգադրել է Ռ. Մ.-ին ստանձնել օրվա պատասխանատուի պարտականությունները: Վերջինս խնդրել է, որ չի կարող կատարել այն, որ պետք է այտուցված, թարախակալած ոտքը վիրակապի: Հրամանատարը կարգադրել է, որ ոտքը վիրակապի և անցնի իր պարտականությունների կատարմանը` ավելացնելով ևս երկու պարտականություն` դիրքի ավագի, մարտկոցի և համահավաք դասակի վերահսկողի (շաբաթ և կիրակի օրերն անընդմեջ): Ռ. Մ.-ի ոտքն այնքան ուռած է եղել, որ զինվորական երկարաճիտ կոշիկի փոխարեն «լաթիկ» է հագել, և տեղաշարժվելիս նրան օգնել է զինվորներից մեկը: Ռ. Մ.-ն  այդ զինվորի ուղեկցությամբ գնացել է, որ ոտքը վիրակապի և ջերմություն իջեցնող դեղ խմի: Այդ ժամանակահատվածում զինվորները խոհանոցում տեղի ունեցած վեճի պատճառով քաշքշել են միմյանց, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի: Ռ. Մ.-ն երեկոյան եկել է զորամաս: Զինվորը, որին ծեծել էին, մահճակալին պառկած է եղել: Քանի որ մարմնի տեսանելի մասերին և դեմքին կապտուկներ, քերծվածքներ չեն եղել, Ռ. Մ.-ն  հարցրել է` ինչ է պատահել: Զինվորն ասել է, որ քնել է ուզում, առավոտյան կպատմի: Ռ. Մ.-ն, հարգելով զինվորի խնդրանքը, թողել է, որ քնի հանգստանա: Տեղի ունեցածը զինվորները ներկայացրել են իբրև թեթև վեճ:

Ռ. Մ.-ն  նախաքննության ժամանակ է միայն իմացել դեպքի մանրամասները, քանի որ յուրաքանչյուրն այն ներկայացրել էր սուբյեկտիվ դիտարկմամբ: Առավոտյան Ռ. Մ.-ն զրուցել է զինվորի հետ, խորհուրդներ տվել, ասել, որ ոչ ոքի թույլ չի տա, որ նրան նեղացնեն:

Մինչդեռ մեղադրական եզրակացությունում (մեղադրող` Ն.Միսակյան) կարդում ենք. «…անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր թվացյալ գերազանցությունը ցույց տալու համար, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքով տարված….» և այլն:

Նախ` սեփական անձ, ինչպես նաև սեփական կին  կամ երեխա հասկացություն հայերենում չկա:

Երկրորդ` մոլուցքով  տարված  արտահայտությունը եթե ճիշտ ընկալեր մեղադրական կողմը, ապա կտեսներ, որ այն որևէ առնչություն չէր կարող ունենալ Ռ. Մ.-ի գործողությունների հետ: Եթե բացենք Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», ապա կկարդանք.

  1. Մոլուցք- ի, գ. Որևէ բանի բուռն` անդիմադրելի ցանկություն` ներքին մղում:
  2. Հոգեկան գրգռվածության ծայրահեղ աստիճան, որի ժամանակ մարդ կորցնում է ինքնատիրապետումը:
  3. Որևէ բանի բուռն` անզուսպ նոպայանման արտահայտություն:  

Գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Ռ. Մ.-ի գործողությունները և վարքագիծը այս երեք բացատրություններից ոչ մեկին չեն համապատասխանում: Ի՞նչ անդիմադրելի, բուռն ցանկություն պետք է ունենար հիվանդ, ջերմության ու դողի մեջ գտնվող Ռ. Մ.-ն  այդ զինվորի նկատմամբ  այն դեպքում, երբ նախորդ օրը այնքան հոգատար էր  եղել վերջինիս հանդեպ: Զինվորի խնդրանքին, որ ուզում է քնել և առավոտյան պատմել տեղի ունեցածը, Ռ. Մ.-ն չի պնդել հակառակը, հարգել է նրա ցանկությունը և «իր թվացյալ գերազանցությունը ցույց տալու համար, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքով տարված….» չի ասել` ոչ, հիմա պետք է պատմես: Ռ. Մ.-ն ի՞նչ անձնական շահագրգռվածություն է ունեցել զինվորի նկատմամբ, որին ընդամենը  3-4 անգամ էր տեսել, և որևէ խնդիր չի եղել նրանց միջև: Կամ նա հոգեկան գրգռվածության ի՞նչ ծայրահեղ աստիճանում է գտնվել, որ կորցրել է ինքնատիրապետումը և անզուսպ նոպայանման արտահայտություն է թույլ տվել: Մինչդեռ պետք է նշվեր այն հանգամանքը, որ Ռ. Մ.-ն  խրատական զրույց է ունեցել զինվորի հետ և ասել, որ ոչ ոքի չի թողնի, որ նրան նեղացնեն: Այստեղ մոլուցքի  նշույլ իսկ չկա: Զինվորը մինչև սպայի հետ զրուցելը արդեն գտնվել է հոգեճնշված վիճակում և համածառայողների ծեծից փախել դեպի անցագրային կետ` շարունակ կրկնելով, որ չի ուզում այդտեղ մնալ, ուզում է գնալ:

ՀՀ Քր.օր.-ի այս հոդվածը (375-րդ հոդված) թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում որպես կանոն ենթադրում է, չէ, ավելի ճիշտ, պարտադրում է, որ սպայական կազմից անպայման որևէ մեկը պետք է պատժվի: Այո, «Հանցագործության մեծագույն խրախուսանքը անպատժելիությունն է» (Ցիցերոն), բայց անմեղին պատժելը նույնքան դատապարտելի է: Դատաքննության ժամանակ ապացուցվել է, որ զինվորն ունեցել է հոգեկան խնդիրներ, որ Ռ. Մ.-ն չի նվաստացրել նրան և որպես հետևանք անօրինական հրամանի` նորանշանակ սպան (Ռ. Մ.-ն) իր առողջական լուրջ խնդիրների, գիտելիքների և փորձի պակասի պատճառով իր պարտականությունները թերի է կատարել:

Դատաքննության ընթացքում վկաները տվել են ցուցմունք այն մասին, որ ծառայակիցների ծեծի պատճառով է զինվորն իրեն կախել, և միաժամանակ նշել են, որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ:

Ցավոք, մեղադրական եզրակացություններում մեղադրական կողմը մոլուցք եզրույթը շաբլոնի (ներեցեք այս բառի համար) նման օգտագործում է նմանօրինակ գործերում` ամենևին ուշադրություն չդարձնելով` տեղին է, թե ոչ: Հատկապես երբ դատարաններն անզոր են կամ գուցե զորեղ` նման եզրակացությունները գրկաբաց ընդունելու համար, և, ցավոք, ստորադաս դատարանի կայացրած դատական ակտերը շատ հաճախ մնում են  նույն մեղադրական եզրակացությունները` կրկնելով նույն սխալները:

 Բառի նկատմամբ անփույթ, ոչ գրագետ մոտեցումը կարող է ճակատագրեր կործանել:

ՀՀ Քր.դատ.օր-ի 382-րդ  հոդվածի 3-րդ մասի համաձայն` բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների  հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշված վկային կամ փորձագետին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ` Հ. Տեր-Ադամյան, դատավորներ` Կ.Ղազարյան, Գ. Մելիք-Սարգսյան) եթե բավարարեր մեր կողմից ներկայացված միջնորդությունը (փորձագետներին դատարան կանչելու վերաբերյալ), ապա պարզ կդառնար, որ իմ պաշտպանյալի գործողությունների և զինվորի ինքնասպանությանը նախորդող հոգեվիճակի միջև պատճառահետևանքային կապ չկա, ինչը և հաստատվել է փորձագիտական երկու եզրակացություններում, բայց դատարանը հաշվի է առել միայն ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացությունը, որտեղ անտեսվել է հանցագործությունը կատարելու պահին կամ անմիջապես դրան նախորդած շրջանում փորձաքննվողի հոգեֆիզիոլոգիական վիճակի վերլուծությունը: Ռ. Մ.-ին` նման առողջական խնդիրներով, պետք էր անհապաղ հոսպիտալացնել, այլ ոչ թե հանձնարարել միանգամից երեք պարտականությունների կատարում:

Իհարկե, ես խորին ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի կորստի համար, նաև ափսոսում անհիմն մեղադրանքների հետևանքով ճաղերից այն կողմ հայտնվածների համար: Դատարանները շատ հաճախ հաշվի են առնում միայն  այն իրողությունը, որ եթե կայացնեն արդարացման դատական ակտ, ապա քննիչի կամ դատախազի համար հետևանքները կարող են բացասական լինել: Այստեղ է, որ դատարանը դառնում է դատախազության կամակատար և հանդես  գալիս ավելի շատ մեղադրողի դերում` իրականացնելով ոչ թե արդարադատություն, այլ դատախազական պատվերի կատարում: Այստեղ ամբաստանյալը իր պաշտպանի հետ մնում է մենակ (բնականաբար, չունենալով իշխանական լծակներ) և թվացյալ մրցակցային դատավարությունում փորձում է իրեն առաջադրված անհիմն մեղադրանքը հերքել, իսկ մեղադրողը, ցավոք,  նաև դատարանը աշխատում են ամեն կերպ պաշտպանել այն: Նրանց  չի հետաքրքրում, որ մարդկային ճակատագրեր են կործանվում, որ շատ մայրեր, արցունքն աչքերին, Աստծուց արդարություն են աղերսում… Ոչինչ նրանց չի հետաքրքրում, կարևորը` քննիչը կամ դատախազը չտուժի:

Ռ. Մ.-ն, ավարտելով ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ակադեմիան, ունենալով ընդամենը մեկ ամսվա աշխատանքային փորձ, դարձել է քավության նոխազ վերադաս սպայական կազմի կատարած և չկատարած գործողությունների համար: Վերջիններս իմացել են զինվորի հիվանդության մասին, բայց ոչինչ չեն ձեռնարկել` խախտելով ՆԾԿ կանոնագրքի 76-րդ հոդվածը: Ինչ խոսք, եթե վերադաս սպայական կազմը համապատասխան միջոցներ ձեռնարկեր, ապա այսօր զինվորը մեր կողքին կլիներ, Ռ. Մ.-ն էլ պատասխան չէր տա իր չկատարած արարքի համար:

Վերաքննիչ դատարանն այնքան հապճեպ անցկացրեց երկրորդ դատական նիստը, ասես ինքնաթիռի տոմս էր գնել և շտապում էր թռիչքի:

Այսպես դեպի ու՞ր ենք գնում: Իրավական պետություն: Ոչ: Հազար անգամ ոչ: Այսպես, կորցնում ենք հավատը դատարանների նկատմամբ, մեր նկատմամբ,  երկրի նկատմամբ:

Այսպես դատարկում ենք  Հայաստանը:

Անահիտ  Հովհաննիսյան

փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (10)

HAY KIN
Երբ կարդացի այս հոդվածը, սկսեցի խորհել իմ կյանքի, իմ դեռ տարին չլրացած տղա երեխայիս կյանքի մասին...Աստված իմ որտեղ եմ ապրում ու ամենա կարեվորը որտեղ է ապրում ու մեծանում իմ տղան...Սարսափ եմ ապրում, երբ մտածում եմ, որ իմ տղան պետք է բանակ գնա....-իս պաշտպան պետք է լինի...Ինչ Հայրենիք...ինչ երկիր... Ով ինձ երաշխիք կտա, որ ողջ ու առողջ հետ կգա կամ այս սպայի նման փորձանքի հորձանուտում պետք է հայտնվի: ԱՆԻՐԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ...ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՏՂԱՆ ԻՄ ԱՊՐԱԾ, ԻՄ ՏԱՏԵՐԻ ՈՒ ՊԱՊԵՐԻ ԱՊՐԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐԻ ՈՒ ՄԵԾԱՆԱ: Խորապես ցավում եմ և ինձ և մեզ բոլորիս, որ չենք ապրում, այլ գոյատևում ենք: Հոգիս փոթորկվում է, շատ բաներ եմ ուզում գրել, խոսել, ասել...Ճիշտ է չեմ կարող տիկին Ա. Հովհաննիսյանի նման գրագետ ու իրավաբանական տերմիններով գրել, բայց ուզում եմ իմ ձայնն էլ, իմ կոչն էլ հասնի հայ ազգիս տիրակալներին...ՎԵՐՋ ՏՎԵՔ...ՀԵՐԻՔ Է...ԹՈՂԵՔ ԱՊՐԵՄ...ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆ...:Իսկ սպային ու նրա ընտանիքին միայն կարող եմ ասել ԴԻՄԱՑԵՔ...
Անուշիկ
Իրոք ցավալի է, որ հենց ,,ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ,, քարոզող կառույցն է անարդարություններ անում: Էլ ինչ ակնկալենք այն երկրից, որ արդեն օֆիցիալ եւ ոչ օֆիցիալ դատարկում է երկիրը: Մի մասը հեռավոր երկրներում, մյուս մասը սեփական երկրում անազատության մեջ: Մինչեւ ուր.....?????? Իրոք բավական է, կանգ առեք....Փորձեք մի քիչ էլ ուրիշների մասին մտածել, թիկունք կանգնեք մեր երիտասարդներին, մեր ապագա հայրիկ-մայրիկներին...մի խորտակեք երիտասարդ կյանքեր, թույլ տվեք, որ հանգիստ խղճով ու հպարտությամբ գովաբանենք մեր ,,ԱՐԴԱՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ,, ................ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՄԱՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻԿ
Emilia
Sa voch araji,voch el verji depqn e..... U amenavatn ayn e,vor chenq el havatum,vor mi or amen inch lav e linelu mer erkrum u amenakarevor@ mer zoramaserum. Zoramaser@ mer hayreniqi amenakarevor ketern en,bayc aysor nranq gtnvum en barcitoxi u shat anmxitar vichakum. Aynpisi baner en katarvum,vor uxexit mej chi texavorvum.Vonc kareli e,etqan anhetevoxakan linel hayreniqi pashtpanneri nkatmamb. Vonc kareli e zorakochel tekuz tetev hivadutyun unecox mekin. Inchqn texyak em ver@nshyal span mi amis er vor ashxatum er ayd zoramasum. chem haskanum vonc kareliya vataroxj spayin kargadrel ashxatel,u inchu dataran@ da hasvi chi arel. Nshaanakuma inch vor verapahumner en exel u e handisacel yevs mek tushox.... Shat cavaliya vor menq aprum enq es erkrum. Erkir,vor shamanakin hpartuyuna exel,isk hima.... Yes el txa erexa unem u shat em vaxenum...u amen inch anelu em,vor txas hayastanum chmecana. Sa orenqi erkir chi,u chi el darna........... Hargeli iravaban shat voxjuneli e cer anhangstutyn@ u boxoq@,shat em cankanum,vor cer xosq@ tex hasni u inch vor ban poxi........
Վարդ
Իսկապես, ոտքի վրա, հապճեպ որոշումներ են ընդունվում, և խեղված ճակատագրերի սինդրոմը վերածվում է համախտանիշի: Պակասավոր օրենքներ, աքցանակսմիթային հրահանգներ. այս է մեր իրականությունը: Իսկ որն է ելքը? Գուցե հայ զինվորին պաշտպանել հայ զինվորից. ..
Emilia
Vonc kareliya vatarox spayin kargadrel ashxatel,u inchu dataran@ da hashvi chi arel???? Nshanakuma inch vor verapahumner en exel u chanachvel e yevs mek tushux.
Տաթև
Ցավալի, որ ապրում ենք մի երկրում որտեղ չես կարող պայքարել հանուն արդարության,ընդդեմ կաշառքի ու կոռուպցիայի:Տեսեք ,թե ինչ է կատարվում մեր «ապահով» հայրենիքում:Դատում են անմեղ տղային,ով ընտրել էր հայրենիքի պաշտպանության գործը,հակառակ նրանց,որ խուսափում են բանակում ծառայելուց:Ախր ,այ ոչ ու փուչ կաշառակեր դատավորներ ձեր լակոտներին դաստիարակեք,ոչ թե անմեղ երեխաների բախտին քար գցեք:Վախեցեք Աստծո դատաստանից:
Վարդուհի
Եթե միայն կարողանար մեզանից յուրաքանչյուրը նվիրվեր գործին այնպես, ինչպես դուք եք նվիրվել, հարգելի տկն.Անահիտ, ամեն ինչ շատ ավելի ճշմարիտ ու իրական կլիներ: Թվացյալ ապահով բանակն ու իրավապահ մարմինները չէին ստեղծի նման ծանր, անդառնալի զինվորի կորուստ: Երիտասարդ նորանշանակ սպան չէր դառնա կամակատարը բոլոր այն անօրենությունների, ինչի արդյունքում հայտնվել է ճաղերից այն կողմ: Ես ցանկանում եմ այս աննորմալ իրավիճակում հայտնված ընտանիքներին ու հատկապես մայրերին համբերություն մաղթել և ապավինել ԱՍՏԾՈւՆ:
Abul
es inch erkiraaa anmexin mexavor en chanachum mexavorin anmex
Amalya
azniv voskin jri tak chi mna,,,,es patmutyan@ amena lav canot@ es em,,,xosq@ gnum e im sirac txayi masin,,,,bayc,,,,tekuz kokords sexmvum e,,,meke chem karox azatutyun tal xosqeris,,,miayn mi xndranq amen or im axotqneum**Astvc im pahi nran aroxj u zinir hamberutyamb**,,,
HAY AXCHIK
isk es sirac axchikn em zohvac zinvori es chem mexadrum voch mekin qani vor es el em lav canot gorcin bayc mi harc txanerin banak tanoxnerin,- umic uzenq mer sireli txanerin erb axchikner@ uzum en amusnanal banakum carayac txaneri het? bayc....kam chen veradarnum, kam bantum en, kam xexvac en, kam......baceq achqerd verevinner che vor nranq mer apaGan en u mer erkir@ karucox@ ISK DUQ MIAYN MTACUM EQ MEC BANKER KARUCEL VOR DZER POXER@ TEXAVOREQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter