HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցվել է շուրջ 2,7 մլն դրամի վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.04-20.04.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.3 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 2.73 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  ֆիզիկական 1 անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել  793.51 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  5 դեպքի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է  1.85 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման   դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  22.5 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երևանի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   4 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի   2 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  կողմից  3 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի   1 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Կենսառեսուրսների հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի շուկաներում և վաճառքի կետերում իրականացված ստուգայցերի արդյունքում  առգրավվել է 250 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է Երևանի  թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 348հատ (47 կգ) տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է «Գավառի մանկատուն» և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց», իսկ  կենդանի 67 հատ «կարաս» տեսակի ձուկ և 41 հատ խեցգետին  բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 24 հատ ձկնորսական ցանց և 2 հատ ռետինե նավակ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ ցանց, իսկ առգրավված 4կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել Ախուրյանի ջրամբար: 

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 54 հատ  տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  760.5 հազ. դր գումար:     

Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter