Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:
Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել