
Հենրիխ Մխիթարյանը՝ ֆրանսիական «Canal+» հեռուստաընկերության եթերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, ապրիլի 20-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական «Canal+» հանրահայտ հեռուստաընկերությունը հեռարձակեց բացառիկ մի տեսաֆիլմ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Տեսաֆիլմի հեղինակ Ռեմի Վորանոն ամիսներ շարունակ շրջել է Հենրիխ Մխիթարյանի հետքերով, նկարահանումներ է իրականացրել Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել է Ֆրանսիայում, Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ:
Տեսաֆիլմում Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը` Մարինա Թաշչյանը խոսում են Հենրիխի անցած ճանապարհի մասին: Հենրիխ Մխիթարյանին գնահատում են նրա գործընկերները, նրա գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Տեսաֆիլմում օգտագործված են նաեւ արխիվային կադրեր Հենրիխ Մխիթարյանի մանկությունից, կադրեր Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի անցած ճանապարհից:
Տեսաֆիլմը՝ այստեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել