HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիստ վերահսկողություն՝ հասարակական տրանսպորտի ժամանակացույցի պահպանման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության:

Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի, պահպանմանը: Պարտադիր բարեկարգման աշխատանքներում թերացող տնտեսվարողների մասով հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագրերը:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կայացել է երթուղիների սպասարկման համար  ևս 7 մրցույթ, որից 5-ը՝ ավտոբուսային, 2-ը՝ միկրոավտոբուսային: Հանձնարարվել է շարունակել խիստ վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:

Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է հետևել, որ ժամանակին վերացվեն նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ավարտվել է հայտարարությունների համար նախատեսված ևս 200 ցուցատախտակների տեղադրումը: Հիմնականում ավարտվել են նաև հայտարարությունների տախտակների տեղադրման աշխատանքները բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:

Մայրաքաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կառույցներին հանձնարարվել է ինչպես աշխատանքների, այնպես էլ դրանք իրականացնողների մասին իրազեկող համապատասխան ցուցանակներ տեղադրել աշխատանքների իրականացման վայրերում:

Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքին:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 284 հեռախոսազանգ, որոնցով բարձրացված հարցերից 232-ը լուծում է ստացել, մյուսներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելություն:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter