HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակված ջրի ծավալները դեռեւս բավարար չեն պնդելու, որ լարվածություններ չեն առաջանա

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ ապրիլի 20-ին Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած խոհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին, համակարգի նախապատրաստվածությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին կատարված նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվեցին, մասնավորապես, պոմպակայանների վերանորոգման եւ տեխնիկական շահագործման, ջրամբարներում կուտակված ջրային պաշարների հետ կապված հարցեր: 

Զեկուցվեց, որ ոռոգման շրջանն արդեն մեկնարկել է Արարատյան դաշտավայրում, ոռոգման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են հանրապետության նախալեռնային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում համակարգը ոռոգմանը պատրաստ կլինի առաջիկա օրերին: 

Ա. Գեւորգյանը կարեւորեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպումը` գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ  պահանջարկին  համապատասխան  ջրամատակարարում ապահովելու համար: Նա առանձնահատուկ անդրադարձավ նաեւ համակարգի անխափան գործունեության ապահովման խնդրին` կարեւորելով մատակարարված ջրի հաշվառման, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրման աշխատանքների իրականացումը:

Ա. Գեւորգյանը նշեց, որ մի քանի օր առաջ անձամբ է ծանոթացել ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին, պատասխանատուների հետ քննարկել հետագա կուտակման հնարավորությունները: Նա նշեց, որ ներկայումս կուտակված ծավալները դեռեւս բավարար չեն պնդելու, որ լարվածություններ չեն առաջանա, ուստի ոռոգման շրջանի հենց սկզբից պետք է առավելագույնս խնայողաբար ջրամատակարարում իրականացնել:

Ա. Գեւորգյանը նաեւ առանձնահատուկ ընդգծեց  ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների  աշխատանքների արդյունավետության  բարձրացման անհրաժեշտությունը` նշելով, որ այնտեղ պետք է քննարկման առարկա դառնան կարեւոր  հարցերը, իսկ  նրանց գործունեությունը պետք է  թափանցիկ լինի  հանրության համար: Նա նաեւ ընդգծեց ՋՕԸ-ջրօգտագործող հարաբերություններում  կանխիկ վճարումների երեւույթը բացառելու, ինչպես նաեւ բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու  անհրաժեշտությունը:

Ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Ա. Գեւորգյանն առաջնային համարեց նաեւ համակարգի  ֆինանսական կայունության ապահովման հարցը` ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորելով բացառել ծախսերի ավելացումը եւ աշխատանքներն իրականացնել հաստատված բյուջեների սահմաններում: 

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter