HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». գեղեցկությունը կփրկի Տարոնին

«Բոլոր երևանցիների ընդհանուր նպատակը գեղեցիկ Երևանն է»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բոլոր երևանցիների ընդհանուր նպատակը բնակության համար պիտանի, հարմարավետ Երևանն է: Պարզվում է՝ այդպես չէ. կարևորը գեղեցկությունն է:

Տարոն Մարգարյանն ակնհայտորեն չի հասկանում, որ ինքը ոչ թե Երևանի գլխավոր դիզայներն է, այլ քաղաքապետը: Պատկերացրեք՝ հիվանդը պառկած է վիրահատական սեղանին, իսկ վիրաբույժը դեմքի ռոմատիկ արտահայտությամբ հիվանդի եղունգներին մանիկյուր է քսում, թարթիչները ներկում, մազերը սանրում ու հետն էլ բացատրում, որ կարևորը գեղեցկություն է:

Այդպես ավելի հեշտ է. կարելի է որտեղ պատահի գեղեցիկ նստարաններ տեղադրել (կրկնակի գնով), Իրանից զանազան թփեր ներկրել (կրկնակի գնով) և այլն: Իսկ որ շենքերը վթարային են, ու նկուղներում առնետներ են վխտում, ոչինչ. դրսից չի երևում: Որ քաղաքում շնչելու օդ չկա, որովհետև կանաչ տարածքները ոչնչացվում են, ոչինչ. կարևորը՝ որ կառուցվող «օբյեկտները» գեղեցիկ լինեն:

Գեղեցկությունն էլ, ի դեպ, հստակ չափորոշիչներ չունի: ՀՀԿ գործադիր մարմինը որոշում կընդունի, որ Երևանի գեղեցիկ է, և վերջ: Կամ էլ Ազգային վիճակագրական ծառայությունը կհայտարարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter