HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տան փլուզում և փլուզման վտանգ՝ Կապանում

Ապրիլի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Կապանի Գ. Նժդեհի 1-ին նրբանցքի 18 տանը, տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսան­յանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թթ., 130 քմ մակերեսով) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը` 11 քմ մակերեսով:

Տուժածներ չկան:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Կապանի «Բարաբաթում» թաղամասում առկա է տան փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Բաբայանին պատկանող թիվ 104 տան (կառուցված՝ 1954 թ., 200 քմ մակերեսով) պատերին առաջացել են ճաքեր, որոնք ներկայում փլուզման վտանգ են պարունակում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ տան բնակիչները տարհանվել են և վերաբնակեցվել ազգականների տանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter