HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նրանց համար, ովքեր ֆիզիկապես չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ

Չնայած ապրիլի 24-ին նախորդող օրերին այցելությունները զգալիորեն ավելանում են, մեծանում է նաև հակերային հարձակման վտանգը, այնուամենայնիվ, genocide-museum.am կայքի անվտանգությունը բավականին հուսալի է, և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չունեն անձամբ այցելել Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակն անմահացնող այդ վայրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու, կարող են առցանց տարբերակով «ներկա լինել»: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Մեմկո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը:

Հիշեցնենք, որ 2 տարուց ավելի գործող համացանցային այս ռեսուրսը նախատեսված է նրանց համար, ովքեր ֆիզիկապես չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ:

Ցեղասպանության առցանց թանգարանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրատվություն է կատարել Memco Inc. ընկերությունը: Դրա նախագահ Կարեն Մելիքյանի խոսքով՝ ինքը կայքը ստեղծելը մտահղացավ այն պատճառով, որ բնակվելով ԱՄՆ-ում՝ չէր կարողանում ամեն տարի այցելել Ծիծեռնակաբերդ։

Արման Զաքարյանը հավաստիացնում է, որ տարեցտարի կայքն ավելի է կատարելագործվելու և հնարավորինս շատ է իրական այցելության շունչ պարունակելու: Մասնավորապես, կավելացվեն ավատարներ, և կհայտնվեն շարժվող կերպարներ: Հավելումը կարելի է ներբեռնել և այդպես օգտվել դրանից, կարելի է նաև առցանց տարբերակով շրջել թանգարանի սրահներով և Ծիծեռնակաբերդի բարձունքով:

Համացանցային այս հավելումից օգտվելու համար անհրաժեշտ է համացանց մուտք գործել համակարգչից, սակայն նախատեսվում է այն հասանելի դարձնել նաև բջջային հեռախոսներով համացանցից օգտվողների համար:

Զաքարյանի խոսքով՝ հնարավոր է, որ մոտ ապագայում նմանօրինակ նախաձեռնություն լինի որոշ ազգային նշանակություն ունեցող այլ վայրերի, օրինակ Մատենադարանի համար նույնպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter