HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներառական աղետների ռիսկի նվազեցման ծրագրով վերապատրաստվել է 900 մանկավարժ

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի համակարգող հանձնաժողովի նիստը:

Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) կողմից ֆինանսավորվող ծրագրում ներգրավված են ՀՀ ԱԻ և ԿԳ նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմը (ԱՌՆԱՊ), ՕՔՍՖԱՄ և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպությունները:

«Հուլիսին կլրանա այս ծրագրի 1 տարին: Դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցումից բացի՝ մենք մոտ մեկ տասնյակից ավելի ծրագրեր ունենք: Եթե Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք պատրաստված լինեինք, ապա դպրոցներում այդքան զոհեր չէին լինի: Աշակերտները պետք է ավելի պատրաստված լինեն աղետներին, քանի որ նրանք մեր հասարակության ամենախոցելի խավերից են»,- ասաց ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկերի նվազեցմանը» ծրագրի նպատակն է նպաստել բնական աղետների նկատմամբ խոցելի համայնքների դիմակայման բարձրացմանը և համայնքների ու երեխաների խոցելիության նվազեցմանը։

«Սեյվ դե չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Ներառական աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է մոտ 900 մանկավարժ 21 հաստատությունից։

Հայկական Կարմիր խաչի «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի կազմակերպիչները Շիրակի մարզում հիմնել են կամավորական թիմեր աղետի դեպքում առաջին օգնության համար։

ՕՔՍՖԱՄ-ի «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունությանն աղետների նկատմամբ» ծրագրի շնորհիվ Վայոց ձորի մարզի 10 գյուղական համայնքի դպրոցներին տրամադրվել են հակահրդեհային, առաջին օգնության և ազդարարման միջոցներ:

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել տարհանմանն ու ուսուցիչների պատրաստմանը: Շատ կարևոր է, որ նման ծրագրերում ներգրավվեն բոլոր դպրոցները»,- ասաց Հ. Մխիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter