HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոստմոբիլ». «Հայփոստն»՝ անիվների վրա գյուղերում

«Հայփոստը» սկսում է գործարկել «Փոստմոբիլը»՝ նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստի» ցանցը՝ գյուղական համայնքների բնակչության համար հասանելի դարձնելով ժամանակակից փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները:

Սկզբնական շրջանում «Փոստմոբիլը» պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ, որտեղ առկա են փոստային բաժանմունքներ, և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:

«Փոստմոբիլի» գաղափարն իրագործվել է «Հայփոստ»ի գործընկերների՝ Իտալիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա՝ հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին:

«Փոստմոբիլը» հագեցած է տեխնիկական սարքավորումներով՝ էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստի» ողջ ցանցում: Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից:

Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:

«Հայփոստ» ՓԲԸ-ն և «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն հայտնում են, որ «Փոստմոբիլը» «Հայփոստի» ծառայությունները կհասցնի հեռավոր գյուղական համայնքներ՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով բնակիչներին՝ օգտվելու միևնույն բարձրորակ ծառայություններից և ապրանքներից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter