ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները
Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ' 5-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն' 4-ական,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք' 1 -ական,
Հայ հեղափոխական դաշնակցություն ՝ 1-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը ԿԸՀ կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն նիստում քննարկել է նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել