HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

Ապրիլի 23 – ին Թբիլիսիում անցկացվեց արդեն ավանդական բնույթ կրող ջահերով երթ` նվիրված Հայոց Եղեռնի 98 ամյակին: Երթը սկիզբ առավ «Վակեի այգու» մոտ եւ ավարտվեց Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ եւ մասնակիցնեը իրենց բողոքական վերաբերմունքն արտահայտեցին ընդդեմ թուրքական քաղաքականության, կապված Հայոց Եղեռնի հետ:

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է հանդիսանում «Վրաստանի հայ համայնք»-ի Ուսանողական միությունը: Ջահերով երթին միացան նաեւ Վրաստանում գործող աշխարհիկ եւ կրոնական կազմակերպությունները: Երթի ընթացքում ցուցարարները վանկարկում էին «Արդարություն», «Թուրքիա- հանցագործ» բառերն ու երգում հայրենասիրական երգեր: Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված 100 – ից ավել ցուցարարի հիմնական պահանջն ուղղված էր Թուրքիայի կառավարությանը, որպեսզի վերջինս դադարեցնի վարել ցեղասպանությունը հերքող քաղաքականություն եւ իրագործած հանցագործության համար դատապարտի Թուրքիային, որպես մեղավոր երկրի իրավահաջորդ:

Հիշեցնենք, որ ապրիլի 24 – ին՝ ժամը 14:00 – ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի խաղաղ ցույց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:

Ընթացիկ տարվա ապրիլի 24 – ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի – ցեղասպանության 98 – րդ տարելիցը: 1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն եւ Եվրոխորհուրդը: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» -ի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter