«Հայկական ժամանակ». դա ես չեմ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, թե իր անունն առանձնապես պետք չէ կապել ԼՂ-ում գործող «Ղարաբաղ Տելեկոմի» հետ։ Յիրիկյանին կարելի է հասկանալ։
Հայաստանում նա հանդես է գալիս պուպուշ բարեգործի կերպարով, նվերներ է տալիս ու չի հրաժարվում շնորհակալություններ ստանալ, իսկ Արցախում գործող «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությունը ոչ մի կերպ չի սազում Յիրիկյանի՝ հայաստանյան երեսին։
Հեռահաղորդակցության ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ծառայությունները տասնյակ անգամ թանկ են Հայաստանում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մատուցած ծառայություններից։ Եվ ահա Յիրիկյանը, որ մինչև վերջերս «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենն էր, իսկ հիմա ասում է՝ խորհրդական, որոշել է հնարավորինս քիչ հանդես գալ այդ ընկերության անունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել