HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մեքենայություններ՝ ֆինանսական ոլորտում

ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը իջել-հասել է 412 դրամի այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր:

Կենտրոնական բանկը սկզբունքորեն լռություն է պահպանում, թե որն է դրամի փոխարժեքի այսպիսի վայրիվերումների պատճառը: Դրամը արժեզրկվում է այն ժամանակ, երբ դասական կանոնների համաձայն պետք է արժեւորվեր, եւ արժեւորվում է այն ժամանակ, երբ պետք է արժեզրկվեր: Բանկային համակարգից արդեն իսկ կասկածներ են հնչում, որ մեր ֆինանսական շուկայում հայտնվել են մեկ կամ մի քանի խոշոր «խաղացողներ», որոնք դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման եւ արժեզրկման վրա հսկայական գումարներ են «վաստակում»: Հենց վերջիններս էլ որոշում են դրամի փոխարժեքը:

Որքանով են այս կասկածները հիմնավոր՝ առայժմ դժվար է ասել, բայց կա եւս մի օրինաչափություն: Դրամի փոխարժեքի տատանումները նույնական են եղել առնվազն վերջին երկու ընտրությունների շրջանում՝ ընտրություններից մի քանի օր հետո դրամը սկսել է կտրուկ արժեզրկվել, ինչը խոսում է ընտրությունների ժամանակ ֆինանսական խոշոր շարքերի մասին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter