HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». առայժմ չեն թանկացնի

«Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, թե միջազգային շուկայում ցորենի գները փոքր-ինչ նվազել են, հետեւաբար նման պայմաններում Հայաստանի ներքին շուկայում ալյուրը չի թանկանա:

«ՉԻ»- Հենց միայն այս պարզաբանումը բավական է՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար: Ցանկացած այլ երկրում ինչպե՞ս է. միջազգային շուկայում ինչ-որ բան էժանանում է՝ տվյալ երկրում էլ է էժանանում, թանկանում է՝ ներսում էլ է թանկանում: Իսկ մեզ բացատրում են՝ քանի որ դրսում էժանացել է, լավ, «ջհանդամը», չենք թանկացնի, գները կթողնենք նույնը: Համաձայնվեք՝ շատ մարդասիրական մոտեցում է: Փաստորեն, ստացվում է, որ եթե արտաքին շուկաներում կայունություն լինի, եւ երկար ժամանակ գները չփոխվեն, Հայաստանում ամեն ինչ պիտի կամաց-կամաց թանկանա: Պարզ ասած՝ համաշխարհային տնտեսության կայունությունը կարծանարար է մեզ համար: Բայց մի քիչ է կործանարար: Ընդ որում՝ այնպես չէ, որ ներկրողները գերշահույթներ են ստանում: Ոնց ստանում են, այնպես էլ «մուծվում են»:  

Մեկնաբանություններ (1)

Գեղամ
Ինչով է զբաղվում ԿԲ կամ գների վերհսկողությունն իրականացնող այլ մարմինները ? Երևի ներկրող կազմակերպություններին զանգում ասում են եթե մեր հետ ԼԱՎ չլինեք չենք թողնի բարձր գնով վաճառեք ձեր ամրանքը...և մատնանշում են որ միջազգաին բորսաում գների անկում է եղել ,,,Դե գնա ժողովուրդ էսօրվա գնաճով գոյատևի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter