HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ն էկզոտիկ մոտեցում է դրսեւորում

Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների եւ ԲՀԿ ավագանիներից ոմանց միջեւ: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» եւ ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար:

Միեւնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսեւորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում եւ լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն են ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում: Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պըլըպուղու կարկատած շորերի հանգույն, ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ: Այս մոտեցումը Ծառուկյաննն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել: Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասին: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, եւ խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլեւ փողոցային. Արաբկիրի՝ թերթի ԲՀԿ աղբյուրները կարծում են, որ «էս հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter