HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». հերթական ժամանակավոր կառավարությունը

Թերթի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաեւ ԲՀԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների: Ըստ նրա՝ այս անգամ ընդամենը երկու-երեք նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել մինչեւ աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կլինեն:

Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձեւավորվելիք կառավարությունը ժամանակավոր է: Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո ձեւավորված կառավարության մասին եւս նա ասել էր, թե դա ժամանակվոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձեւավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձեւավորած բոլոր կառավարություններն էլ ժաանակավոր են: Նաեւ ժամանակավրեպ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter