HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյան. «Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ եւս իր ձայնն է բարձրացում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում` հանուն պատմական արդարության հաղթանակի եւ հանուն հետագա ցեղասպանությունների բացառման: 

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է` ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:
Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ, ովքեր սատար են եղել մեզ թե այն օրհասական պահին` օթեւան տալով մազապուրծ հայերին, թե այսօր` կանգնելով մեր կողքին եւ մեզ հետ միասին պաշտպանելով մեր պահանջատիրությունը: Մենք հիշում ենք բոլորին եւ երախտապարտ ենք խորապես: 

Օր-օրի զորացնելով հայոց անկախ պետականությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը` մենք հաստատուն ու աներեր քայլերով գնում ենք դեպի ապահով ու անվտանգ ապագա՝ սերունդների համար կերտելով ուժեղ ու զարգացած հայրենիք: Սա է մեր պատասխանը բոլոր արհավիրքներին, սա է բոլոր զոհերի հիշատակը վառ պահելու միակ ուղին:

Մեկնաբանություններ (1)

Ando
They killed, raped, tortured, enslaved, converted, stole everything from us. Until now their government denies, lies, brainwashes their youth, tries to justify what their ancestors have done. The same Turkey today lobbies against our causes, considers the Armenian Diaspora as one of its biggest enemies, occupies our historical homeland, blockades and attempts to isolate Armenia, says we are the occupiers/aggressors that we need to give up Artsakh (Karabakh), actively arms and trains Azerbaijan and threatens us all if we don’t do as they demand. Not much has changed in Turkey’s behavior and stance in the last 100 years. The process of the Genocide whether you realize it or not continues today. The best contour to all this is quite simple: Repatriate/strengthen our homeland, work on preserving our Armenian identity, teach our offspring their mother tongue and history. Long as we are united and together continue to remember, fight, laugh, celebrate, and embrace who we are then we have SUCCEEDED!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter