HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

Ապրիլի 22-ին` ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  Աջափնյակ  համայնքի շտաբի պետից  ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:

Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված  Ալեքսանդր  Հ.-ն   բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Ալեքսանդր  Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին` ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995 թ. ծնված Իշխան  Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին  միջամտել է   1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:

Ապրիլի 23-ին` ժամը 20.00-ին, Իշխան  Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է  քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter