HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է

Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հռչակագիր է տարածել, որով Մայր Աթոռն այլևս չի ճանաչում 1985-ին հիմնադրված «Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցի» եկեղեցական ծուխը։

Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Շվեյցարիայի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանին։ Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածինն այսուհետ ճանաչում է միայն Ժնևի և Լամանի տարածաշրջանի եկեղեցական թեմը, որը կաթողիկոսը հիմնել է այս տարվա հունիսի 16-ին։

Շվեյցարահայ համայնքի պատասխանը կաթողիկոսի հայտարարությանը չի ուշացել։ Նրանք անօրինական են հայտարարել կաթողիկոսի հռչակագիրը՝ շեշտելով, որ այն չի կարող ազդեցություն ունենալ ոչ իրենց եկեղեցու կանոնադրության, ոչ էլ եկեղեցական խորհրդի կառուցվածքի վրա։ Նրանք հայտարարել են, որ առաջիկա շաբաթ համայնքի անդամներով քննարկելու են այդ հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter