HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մոսկվայի տան» տնօրենը պատգամավորի դեմ բողոք է ներկայացրել. ի՞նչ է կատարվել իրականում

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ էթիկայի հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել` ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի:

Ա. Թութունջյանը էթիկայի հանձնաժողովից խնդրում է քննարկել պատգամավորի վարքը` որպես պատգամավորի եւ կնոջ:

«Մոսկվայի տան» տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում իրականացնում է կրթաթոշակի ծրագիր եւ գյումրեցի մի քանի ուսանողներին կրթաթոշակ տալու համար պատգամավոր Նաիրա Կարապետյանը զանգահարել եւ սպառնացել է նրան ու անվայելուչ խոսքեր ասել:

Նաիրա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Մոսկվայի տան» տնօրենի հետ բոլորովին այլ խոսակցություն է ունեցել, եւ դա կապված չի եղել ոչ կրթաթոշակների եւ ոչ էլ ուսանողների հետ:

«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն ուրախ եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝  էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու»,- ասաց Նաիրա Կարապետյանը:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Նաիրա Կարապետյանն ասաց, որ սա այն դեպքն է, որ առաջարկի նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվել:

Մեկնաբանություններ (3)

aro
N.K.n yete HHKakan chliner, apa nman varqagiz cher zuzaberi. Hetaqrqir e jxaynanalis inchpisi tesq e stanum ays gexezkuhi axchik@.
Andranik
Vor hhk akana uremn amen inch karelia dranc......?????????? erba galu et or@ vor daje 1 hhk akan chlini hayastanum......erkir@ dardzrel en xxchukneri tun
hasmik
sranq deputat darnaluc heto chen haskanum vor chpetq e lktianan, ajl aveli hamest darnan, ajd lktiutjunn el berum e dramc nkatmamb mardkanc atelutjann u arhamarhanqin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter