HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպում հարգել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին։

Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։

Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Վերջինս խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter