HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնախոստովանական ցուցմունք՝ կրակոցների գործով

Վահե Ղուկասյանը ձերբակալված է

Այսօր, օրվա կեսին պարզ դարձավ, որ ապրիլի 23-ին, ժամը 13:00-ի սահմաններում Գյումրիում հնչած կրակոցների գործով ինքնախոստովանական ցուցմունք է տվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը:

-Նախաքննության ընթացքում արդեն իսկ ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկած միջոցառումներով վերջինս այսօր հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության բաժին եւ ձերբակալվել: Թե որն է եղել վեճի եւ կրակոցների պատճառը՝ կպարզի նախաքննությունը ապրիլի 24-ին լրագրողներին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Նա նաեւ հաստատեց, որ ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանության Գյումրու բաժին բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը եւ եւս 20 անձինք: Նաեւ հավելեց, որ հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, այլեւ բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ՝ տուժող կողմից: Իմ այն հարցին, թե արդյոք այսօր Ղուկասյանների ընտանիքից այլ անձինք կան ոստիկանությունում՝ Կ.Շահբազյանն ասաց, թե պետք չէ նշել Ղուկասյանների ընտանիք, այդ կերպ «եղանակ» չստեղծել. «Ինձ եւ իրավապահ մարմինների համար կա կատարված հանցագործության առանձնապես ծանր դեպք, անկախ նրանից՝ ով է կատարողը, ինչ»:

Ինչպես նշեց դատախազը՝ Վ.Ղուկասյանի մյուս եղբոր եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, ապրիլի 23-ին Ոստիկանության Գյումրու բաժին բերման էր ենթարկվել Բավրայի սահմանային անցակետից, բայց ձերբակալված չէ եւ չի էլ եղել: Հնչած կրակոցների գործով առայժմ չի խոսվում  նրա մեղավորության մասին, երբ ձեռք կբերվեն մեղավորության համար անհրաժեշտ ապացույցներ՝ կառաջադրվի մեղադրանք:

Շարունակությունը՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter