HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտում են ընտրարշավի շրջանակներում իրականացվող օրինական գործողությունների խոչըդոտման ցանկացած դեպք

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես իշխանությունը փոխելու համար ժողովրդին տրված սահմանադրական իրավունք կամ սեփական վստահության հանրաքվե, այլ որպես մի վերջին ճակատամարտ, որտեղ սեփական լինելիության հարցն է վճռվում: Ընտրությունների մասնակից ընդդիմադիր ուժերը դիտարկվում են որպես թշնամիներ, իսկ բուն քվեարկությունը` որպես մի պարտադիր ու անխուսափելի միջոցառում, որի արդյունքների հետ կարելի է եւ հաշվի չնստել:

Այսօր էլ Երեւանի ավագանու ընտրությունների  քարոզարշավի ընթացքում, տեսնելով երեւանցիների աջակցության բացակայությունը եւ աչքի առաջ ունենալով վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, իշխանությունները դիմում են իրենց համար սովորական դարձած մեթոդներին:

Բռնությունների են ենթարկում ընդդիմության կողմից քարոզարշավի մասնակիցներին, խոչնդոտում են նրանց օրինական` քարոզարշավի տրամադրությունից բխող գործողություններին: Որպես ՀՀԿ-ականներ հանդես եկող կամ իրականում ՀՀԿ-ական խմբավորումներ իրենց իրավունք են վերապահում տարբեր թաղամասերում արգելել ՀԱԿ ակտիվիստների քարոզարշավը: Արդյունքում Սլիկյան թաղամասում բռնության է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Ալեքսանդր Հախվերդյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ  լրագրող Հակոբ Կարապետյանը հարձակման է ենթարկվել Նորքում: Վերջին այս դեպքերի մեղավորները լրագրողների շնորհիվ բացահայտվել եւ հայտնի են հանրությանը: Սրանք միջադեպերի ժամանակ հանդես են եկել  որպես հանրապետականներ:

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ դատապարտում է ընտրարշավի շրջանակներում իրականացվող օրինական գործողությունների խոչըդոտման եւ  բռնության  ցանկացած դեպք: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հանրապետական կուսակցությունը եւ օրվա իշխանությունները կամ պետք է հրապարակավ ձերբազատվեն այս քրեական տարրերից եւ իրենց հնարավորությունները ներդնեն սրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար, կամ, հակառակ դեպքում, պետք է ստանձնեն սրանց գործողությունների պատասխանատվությունը: Ընտրող երեւանցին պետք է իմանա, թե ովքեր են իրականում ղեկավարում, կազմակերպում ու ապահովում քրեական տարրի մուտքը քաղաքականություն եւ ընտրական գործընթաց: 

Իրավունքի եւ ազատության կենտրով հ/կ

նախագահ` իրավապաշտպան Վարդան Հարությունյան

25.04.2013թ.

Լուսանկարը՝ http://www.ilur.am-ի, լուսանկարում՝ Արամ Պապայանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter