«Նարեկացի» արվեստների փառատոնը` հունիսի 15-ից
«Նարեկացի» արվեստի միությունը և «Մելոս» ընկերությունը հունիսի 15- 22-ը անցկացնելու են «Նարեկացի» արվեստների աննախադեպ փառատոնը: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ հայ երաժիշտներ և նկարիչներ:
«Նարեկացի» արվեստների ամենամյա փառատոնը Հայաստան ժամանած տուրիստների համար հրաշալի առիթ է ոչ միայն ծանոթանալու հայ մշակույթին, այլ նաև ժամանակն անցկացնելու առավել հետաքրքիր ու բովանդակալից:
Փառատոնի ծրագիրը
1.Հունիսի 15-ին՝ փառատոնի բացումը բոլոր արվեստագետների մասնակցությամբ /մուտքը՝ միայն հրավիրատոմսերով/
2. Հունիսի 16-ին՝ Գյուրջիևի անվան ժող. նվագարանների անսամբլ
գեղ.ղեկ.՝ Լևոն Իսկենյան,
դաշնամուր- Լուսինե Գրիգորյան
դասական ժողովրդական և աշուղական երաժշտություն
Ծրագրում՝ Կոմիտաս, Սայաթ Նովա, Ջիվանի և Գյուրջիև
3. Հունիսի 17-ին՝«Օշական» տրիո և «Լույս» վոկալ հնգյակ
Ծրագրում՝ հայ հոգևոր և ժող. երաժշտություն
4. Հունիսի 18-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբ/ գեղ.ղեկ.՝ Ռ. Մլքեյան/
հայ դասական երգչախմբային երաժշտություն
Ծրագրում՝ Մանսուրյան, Հալաջսյան, Ավանեսով
5. Հունիսի 19-ին՝ Արթուր Ավանեսով, հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ
6. Հունիսի 20-ին՝ ջազային համերգ - Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց
7. Հունիսի 21-ին՝ Վահան Արծրունի
ժամանակակից կամերային երաժշտություն
Ծրագրում՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը
8. Հունիսի 22-ին՝ «Նարեկացի» ժող. նվագարանների անսամբլ,
գեղ.ղեկ.՝ Հովիկ Սահակյան
«Կարին»երգի- պարի անսամբլ
գեղ.ղեկ.՝ Գագիկ Գինոսյան
Ծրագրում՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն
Նկարիչներ՝ Հակոբ Հակոբյան, Վարդան Թովմասյան, Արմեն Խոջոյան, Շոթա Ոսկանյան, Աշոտ Ավագյան, Սևան Նագգաշյան, Հովնան Սարգսյան, Արարատ Սարգսյան և Նարեկ Հարթունյան:
Այս մասին հայտնում է «Նարեկացի» արվեստի միությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել