HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014 թ. կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում

ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ անցկացվելու է ՀՀ գյուղատնտեսության համատարած հաշվառում։ Մինչ այդ` 2013 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ գյուղական համայնքներում, Բերդ քաղաքային համայնքում անցկացվելու է փորձնական հաշվառում։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը և այլն։ 

«Մենք Հայաստանի Հանրապետությունում համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ ենք անցկացնում, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Առաջին անգամ պատկերացում ենք ունենալու, թե գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք՝ դրանց տեսակները, կենդանիների գլխաքանակը, շինությունները, քանի զբաղված ունենք գյուղատնտեսությունում և այլն։ 
Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին։ Սա համապետական նշանակություն ունեցող միջոցառում է, և կառավարությունից պահանջվելու են լուրջ ջանքեր, որպեսզի այս խնդիրը կարողանանք ամբողջությամբ լուծել»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter