Քոլին Ռոբերթսը կայցելի Հայաստան
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի Ապրիլի 25-ից 27-ը:
Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև:
Բրիտանական դեսպանությունը հայտնում է, որ Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել