HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցրտահարությունից վնասվել են Հերհեր գյուղի ցանքատարածքները և այլ համայնքների այգիներ

Ապրիլի 25-ին` ժամը 12.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

***

Ցրտահարությունից վնասվել են այգիներ

Ապրիլի 25-ին, ժամը 12.48-ին  տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter