Հրդեհ՝ Վանաձորի հագուստի խանութում
Ապրիլի 25-ին` ժամը 10.03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 2 հասցեում այրվում է հագուստի խանութ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.21-ին, մարվել` 10.43-ին: Այրվել է Գ.Սելիմյանին պատկանող խանութի կտորեղենի բաժինը (40քմ)` գույքով: Նշված հասցեում «SOS» հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել