HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեմատիկ նկարներով` թմրամոլության մասին

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանձնել է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացված «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագրի հաղթողների մրցանակները։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացված միջոցառման ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարների միջոցով ներկայացրել էին կյանքն իրենց պատկերացումներով։

Թեմատիկ նկարներով երիտասարդները հանրության ուշադրությունն են սևեռել այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երևույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն և սպառնալ կայուն զարգացմանը։  

«Նկարում ենք կյանք» ծրագրի շրջանակներում առաջին մրցանակի է արժանացել Անի Եսայանը (70000 դրամ), երկրորդ մրցանակի՝ Անի Մարիկյանը (50000 դրամ) և երրորդ մրցանակը ստացել է Գեղամ Պողոսյանը (30000 դրամ)։

Ուսանողների նկարները Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կնվիրի տարբեր բուժհաստատությունների։ Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter